Երուսաղեմում պաղեստինցին երկու իսրայելացիների է գնդակահարել
INTERNATIONAL NEWSԱրեւելյան Երուսաղեմում պաղեստինցին գնդակահարել Է երկու մարդու, այդ թվում՝ ոստիկանի, եւ վիրավորել եւս վեց հոգու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչը, պաղեստինցին սկսել Է կրակել՝ ավտոմեքենան կանգնեցնելով տրամվայի կանգառի մոտ, որից հետո փորձել Է թաքնվել ոստիկանությունից: Հետապնդումից եւ փոխհրաձգությունից հետո, որի հետեւանքով Էլ զոհվել Է ոստիկաններից մեկը, հարձակվողին գնդակահարել են:
Այդ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Համաս» ռազմականացված խմբավորումը:
Անցալ տարվա հոկտեմբերից ի վեր Իսրայելում պաղեստինցիների զինված հարձակումների հետեւանքով սպանվել Է 35 մարդ: Սպանվել են նաեւ ավելի քան 200 պաղեստինցիներ, որոնց մեծամասնությունն առաջինն Է հարձակվել մարդկանց վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



