«Ռեալը» «Բավարիայի» պես մեկ միլիոն եվրոյով կօգնի փախստականներին
SPORTՄադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ 1 միլիոն եվրո կտրամադրի Իսպանիա ժամանած փախստականներին: Հայտարարության մեջ նշվում է, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ քնննարկել է միգրանտներին օգնելու հարցը, հայտնում է AS-ը:
Ավելի վաղ փախստականներին օգնելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ Մյունխենի «Բավարիանն», որը եւս զոհաբերել էր 1 միլիոն եվրո: Պորտուգալական «Պորտուն» էլ իր հերթին ՈւԵՖԱ-ին առաջարկել էր, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցները մեկական եվրո զոհաբերել այդ մրցաշարի առաջին տնային խաղերի տոմսերի վաճառքից եւ այդ գումարը փոխանցեն Եվրոպա մեկնած բոլոր միգրանտների օգնությանը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



