Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Երևանում վեր է խոյացել «Արարատ 73»-ի արձանախումբը (տեսանյութ)
VIDEOԱյսօր «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակի օրն է: Ուղիղ 43 տարի առաջ այս օրը «Արարատը» Լևոն Իշտոյանի դուբլի շնորհիվ՝ 2:1 հաշվով հաղթելով Կիևի դինամոյին, նվաճեց ՍՍՀՄ գավաթը՝ «Հայաստան» անունը ոսկե տառերով անմահացնելով ֆուտբոլային էլիտայում: Այդ հաղթանակը մինչև այսօր հայկական ֆուտբոլի ամենամեծ նվաճումն է: Փառահեղ հաղթանակներից անցել է չորս տասնամյակ, բայց մինչ օրս մայրաքաղաքում չկար մեր ֆուտբոլիստների հաղթանակը խորհրդանշող հուշարձան: Եվ ահա, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Հրազդան» մարզադաշտի մոտ կառուցվել է լեգենդար ֆուտբոլիստների հուշարձանը: Բացման հանդիսավոր արարողությանը՝ ի թիվս մի քանի հազար ֆուտբոլասերների, ներկա էր նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հուշարձանի բացման արարողությունը՝ տեսանյութում.
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



