Եմենի ափերի մոտ ամերիկյան ռազմանավ է գնդակոծվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ ՌԾՈւ USS Mason էսմինեցը Եմենի ափերի մոտ գնդակոծության է ենթարկվել։ «Ռոյթերի» փոխանցմամբ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։
Պենտագոնում համարում են, որ հրթիռները արձակվել են այն շրջանից, որը խռովարար հուսիտներն են վերահսկում։ Վերջիններն էլ իրենց հերթին հերքել են իրենց մասնակցությունը ամերիկյան ռազմանավի գնդակոծությանը։
Ամերիկյան բանակի ներկայացուցիչը պատմել է, որ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Երկու հրթիռներն էլ ջուրն են ընկել, չհասնելով էսմինեցին։ ԱՄՆ զինվորականները պնդում են, որ գնդակոծության պահին USS Mason–ը գտնվում էր միջազգային ջրերում։ Նավաստիներից ոչ մեկը չի տուժել, միջադեպից հետո նավը շարունակել է իր ճանապարհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



