10 սովորություն, որ հանգեցնում են ցելյուլիտի առաջացման
PHOTOԵթե հենց ցելյուլիտն է ձեր անհանգստության գլխավոր պատճառներից մեկը, ապա հնարավոր է, որ դրա պատճառը ոչ թե ավելորդ քաշն է, այլ այն գործոնները, որ հիանալի հիմք են ստեղծում այդ խնդրի համար:
Ինչպես խուսափել ցելյուլիտից
1. Սխալ սնունդ
Ֆասթֆուդն ու ճարպոտ, յուղոտ սնունդը ցելյուլիտի հավատարիմ օգնականներն են:
2. Սուրճ և ալկոհոլ
Սուրճը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը, սակայն միայն մեծ քանակության դեպքում: Նույնն է վիճակը սպիրտային ըմպելիքների ու գարեջրի դեպքում:
3. Գազավորված ըմպելիք
Բացառեք ձեր առօրյայից քաղցր գազավորված ըմպելիքը, արհեստական գունանյութերով տարբեր ըմպելիքները, էներգետիկ ըմպելիքները ուժեղ գազավորված ջուրը: Ավելի լավ է՝ խմեք կանաչ թեյ, թարմ քամած հյութեր ու մաքուր ջուր:
4. Աղ
Աղը պարունակում է հեղուկ, ինչը նպաստում է այտուցների առաջացմանը:
5. Մի տեղում նստելը
Գնացեք ֆիթնես ակումբ, զբաղվեք յոգայով, այցելեք լողավազան, պարի գնացեք: Վերելակից օգտվելու փոխարեն բարձրացեք աստիճաններով:
6. Ծխելը
7. Ոտքը ոտքին գցած նստելը:
Կառաջանա ոչ միայն ցելյուլիտ, այլև երակների լայնացում:
8. Ջրի բացակայություն
Առավոտյան խմեք 2 բաժակ ջուր, սնվելիս հեղուկ մի խմեք: Խորհուրդ է տրվում օրական խմել 2 լիտր ջուր:
9. Չբուժված հիվանդությունները
10. Դատարկ պատճառներով նյարդայնանալը: