Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչի մասին կարելի է խոսել աղջիկների հետ… (աղջիկների մուտքը արգելվում է)

LIFE

Դեռևս  դարերով ապացուցված ճշմարտություն է, որ տղամարդու սիրտը  տանող ամենակարճ ճանապարհը ստամոքսն  է, իսկ  կնոջը` ականջները: Այն, որ  կանայք սիրում  են ականջներով, ցանկացած  տղամարդու  համար հայտնի  և  բազմիցս  ապացուցված ճշմարտություն  է… Բայց դա իհարկե  չի նշանակում, որ  կանայք  սիրում  են  լսել ամեն ինչ, և  նրանց  պետք  է  ամեն պահի, տեղի  ու անտեղի, կեղծ ու  անիմաստ կոմպլիմենտներ ու բառեր…

Եվ այսպես, սիրելի տղաներ, պատկերացրեք, թե վաղը ձեզ սպասվում է առաջին հանդիպումը ձեր սիրած աղջկա կամ կնոջ հետ: Դա իհարկե բավականին պատասխանատու հանդիպում է, քանի որ շատ հաճախ մարդու մասին հիմնական տպավորությունը ստեղծվում է առաջին հանդիպման ժամանակ: Ձեզ տանջում են մտքերը, ձեր երևակայությունը ձեզ հանգիստ չի տալիս:Ինչպե՞ս շփվել աղջկա հետ առաջին հանդիպման ժամանակ, ինչի՞ մասին զրուցել, ի՞նչ թեմաներ շոշափել և վերջապես ի՞նչ անել, որ ձեր հանդիպման երրորդ կողմը չդառնա «անհարմար լռությունը»: Դե ինչ, սկսեմ. իհարկե, ես ինձ չեմ համարում սիրային հարցերի մասնագետ, բայց մի քանի օգտակար խորհուրդ կարող եմ տալ… Օրինակ տղամարդկանց շրջանում շատ տարածված մի կարծիք կա, որ եթե կինը սիրում է ականջներով, ուրեմն պետք է հանդիպման սկզբից մինչև վերջ նրա ականջները «խլացնել» հաճոյախոսություններով: Ճիշտ է կանայք չափազանց շատ են սիրում հաճոյախոսություններ լսել, բայց պետք չէ հենց առաջին հանդիպման ժամանակ նրան հաճոյախոսություններ անել սանրվածքի, զգեստի, դիմահարդարման վերաբերյալ: Կանայք կարող են շփոթվել և անհարմար զգալ այդչափ ուշադրությունից: Հաջորդ տարածված, բայց կրկին սխալ կարծիքը այն է, որ տղամարդկանց կարծիքով կանանց հետաքրքրում են իրենց «սխրագործությունների» մասին պատմությունները: Իհարկե վատ չէ, որ դուք ձեր սիրելիին փորձում եք մասնակիցը դարձնել ձեր կյանքի «հետաքրքիր» դրվագներին: Բայց միշտ հիշեք, որ կանայք ձանձրանում են այդ պատմություններից, հատկապես եթե դուք այդ պատմությունների մեջ հիշատակում եք ձեր ընկերների «անվերջանալի» անվանացանկը: Իսկ հիմա մի քանի խորհուրդ, թե ինչի մասին կարելի է զրուցել աղջկա հետ, որպեսզի ձեր առաջին հանդիպումը չդառնա վերջինը : )

1.Աղջկա կամ կնոջ հետ հանդիպման ժամանակ միշտ հիշեք, որ տղամարդկանց մտքերը և դատողությունները ենթարկվում են տրամաբանությանը, իսկ կանանցը` զգացմունքներին: խոսակցության ինչ թեմա էլ որ ընտրեք, կարևորը դրանում էմոցիաների առկայությունն է: Ավելի շատ խոսեք ձեր զգացմունքների և տպավորությունների մասին: Դա կօգնի ներկայանալ որպես ուշադիր և զգացմունքային մարդ

2.Եթե դուք պարզապես չեք կարողանում զրույցի թեմա գտնել, փորձեք այդ կոնտակտը ստեղծել «ծանոթության» հարցերի օգնությամբ: Այսինքն մի փոքր պատմեք ձեր մասին, փորձեք նրա մասին էլ որոշ բաներ իմանալ, բայց իհարկե այդ ամենը չափի մեջ և գեղեցիկ:

3.Փորձեք շրջանցել զրույցի «անիմաստ»  թեմաները: Օրինակ մի խոսեք եղանակի և նման այլ բաների մասին: Կարելի է նախօրոք զրույցի մի քանի թեմա մտածել: Կարող եք խոսել ճանապարհորդությունների մասին և եթե դուք փորձ ունեք, պատմեք դրա մասին (բայց կրկին առանց գլուխ գովելու և չափի մեջ   ):

4.Զրույցի ընթացքում միշտ հետևեք ձեր զուգընկերուհու արձագանքներին: Օրինակ, եթե դուք պատմում եք, որ երեկ վերջացրեցիք Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի ընթերցումը, ուշադիր հետևեք նրա արձագանքին, որպեսզի հասկանաք իմաստ ունի նրան հարցնել «իսկ դու դա կարդացե՞լ ես»… կինը չի սիրում պարտված լինել, թեկուզ եթե խոսքը վերաբերվում է գրքի ընթերցած լինել կամ չլինելուն:

5.Խուսափեք նրան տալ այնպիսի հարցեր, որոնք պահանջում են «այո» կամ «ոչ» պատասխանը: Վերջապես դուք հարցաքննման չեք:

6.Կարելի է կանանց հետ խոսել երազանքների և ապագա պլանների մասին: Բոլորին էլ հայտնի է նրանց երազկոտ լինելը: Այդ պահին ձեր ընկերուհին իրեն երջանիկ կզգա միայն այն մտքից, որ նրան կթվա թե դուք պատրաստվում եք իրականացնել նրա երազանքները…. և հոգ չէ, որ դա իրականությունից շա՜տ հեռու է:

Ամեն  դեպքում եղեք  հնարավորիս  անկեղծ  և՛  դիմացինի, և՛  ինքներդ  ձեզ  հետ, մի կեղծեք….

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG