Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


Վանաձոր. «սթափ քաղաքականության» VS «էմոցիաներ»

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տեղական ինքնակառավարման ընտրություները գործնականում արդյունավետ կառավարչի ընտրություններ պետք է լինեն: Իսկ լավ կառավարիչ լինելու համար կուսակցական պատկանելությունը միշտ չէ, որ առաջնահերթ է: Սակայն մեզ մոտ (օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքերի զորու) այդպես չէ: Մեզանում, ըստ ընտրական նոր օրենսգրքի, կառարիչը առաջին հերթին կուսակցական է, իսկ ՏԻՄ քաղաքապետի ընտրությունն էլ՝ փաստորեն քաղաքական ընտրություն են: Սա մեկ բան է նշանակում, որ քաղաքապետն առաջին հերթին քաղաքական ֆիգուր է, ում ենթադրելի հիմնական դերակատարումը սեփական կուսակացության համար իշխանական ռեսուրս ձեռք բերելն է, գալիք ընտրություններին պատրաստվելն ու երաշխավորված հաղթելն է:

Երեկ Վանաձորում քաղաքապետի ընտրություն էր: Հազարավոր խնդիրներ ունեցող քաղաքում, որին առաջին հերթին ոչ թե «կուսակցական փաթեթավորում» է պետք, այլ արդյունավետ կառավարիչ, քաղաքական ընտրություն էր: Ինչ տեղի ունեցավ, բոլորը հավանաբար քաջատեղյակ են. առանց մանրամասնելու նշեմ, որ ավաքանու առավել քիչ ձայներ հավաքած թեկնածուն փակ ու գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ քաղաքապետ:

Եթե հարցին նայենք քաղաքական ռացիոնալության տեսանկյունից, ապա փաստ է, որ դա նորմալ երևորւյթ է. եթե Հանրապետականը կարողացավ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի ու նախկին ՕԵԿ-ի ներկայացուցիչներին «համոզել» քվերակել իր թեկնածուի օգտին, ապա դա քաղաքական մեօրյա գործընթացների տեսանյունից նորմալ է: Վերջիննես կարող էին և չհամոզվել, չէ՞

Եթե հարցին նայենք «բարոյականության» տեսանակյունից (իսկ բարոյականությունը շատ տարբեր է, անհատական ու քաղաքականության մեջ այն այլ՝ «նպատակահարմարություն» բնորոշում ունի), ապա տեղի ունեցածը մեր ազգաբնակչության մի զգալի մասի կարծիքով նորմալ էր:

Այստեղ հիմնական հարցը այն է, որ Վանաձորը մի տեսակ լակմուսի թուղթ էր ու կուսակցությունները, ովքեր մտան այդ խաղի մեջ, փաստորեն հավտարիմ են տարնեիր առաջ որդեգրած իրենց դերերին: «Հանրապետական»-ը իր ողջ զինանոցը կիրառելու գնով խնդիր ունի պահել ու պահպանել իշխանությունը ողջ երկրում: Թերևս դա է հենց ցանկացած կուսակցության հիմնական նպատակը: Այստեղ հարցը այն է, թե հանրային ու պետական ինստիտուտների վրա այդ գործընթացների հետևանքերը ինչպիսին են լինում:

«ԲՀԿ» ու «նախկին ՕԵԿ»-ը հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց ամեն տիպի «կառուցողական» առաջարկի կողմնակից են ու քաղաականության մեջ մեծ հակվածություն ունեն առևտրի: Սա նույնպես նորմալ է, ինչպես մեր երկրում, այնպես էլ ողջ աշխարհում: Քաղաքական չկունությունը նույնպես քաղաքակն դիրքրոշում է: Այս պարագայում հարցը նրանում է, թե «ճկունության» ու «անսկզբունքայնության» սահմանը որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում: Իսկ սա քաղաքական ճաշակի հարց է:

«Լուսավոր Հայաստան»-ը որպես ընդդիմադիր ուժ հավանաբար հասկացավ, թե ում հետ էր պետք ճանապարհ գնալ, ում հետ՝ ոչ: Միաժամանակ նա հիմքեր չունի էլ մեղադրելու «ԲՀԿ-նախկին ՕԵԿ-ին», քանզի «ճամբարափոխ» ավագանիները կարող են և իր սեփական ընտրացուցակից լինել: Բայց դե սա էլ քաղաքականություն է. ԼՀ-ն հավանաբար ուրիշ տարբերակ չուներ, քան միասնական պայքարը քաղաքապետի պաշտոնի համար:

Մի խոսքով ամեն բան նորմալ է: Ուղղակի այսքան նորմալ վիճակներից հետո ինչու է պետությունը, հասարակությունը, տնտեսությունը, սոցիալ-մշակութային իրողությունները այսքան ոչ նորմալ վիճակում, այ դա է դժվար ասել:

Ու մի դիտարկում էլ. առնվազն անլուրջ ու ծիծաղելի է, երբ պարտություն կրած ուժերը կամ իբր նրանց հարողները նշում են, թե իրենց բոյկոտելու են ասենք ավագանու նիստերը... Դրանից ոչինչ չի փոխվի: Եթե այդան հաստատակամ եք, ու հասկացել եք, որ ՏԻՄ ընտրությունները այլևս ՀՀ-ում քաղաքական են, վայր դրեք մանդատները: Ու սա թող լավ դաս լինի գալիք պառլամենտական ընտրություններից նախօրեին բոլորիս համար:

Հ.Գ. Մեզ բոլորիս քաղաքական հասունություն եմ մաղթում չձախողելու պետությունը

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29