Ի դեմս Վիկտոր Դալլաքյանի` մենք ունենք հայրենասեր քաղաքական գործիչ. Գեղամյան
SOCIETYՄի բան ակնհայտ է, որ ի դեմս Վիկտոր Դալլաքյանի մենք ունենք հայրենասեր քաղաքական գործիչ: Աստված տա՝ նրա գիտելիքներն ու հայրենասիրությունը մղվեն դեպի կոնստրուկտիվ դաշտ:
Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ միաժամանակ հավելելով, որ դեռ չի հասցրել ծանոթանալ Դալլաքյանի ասուլիսի նյութերին:
Հիշեցնենք, որ այսօր Վիկտոր Դալլաքյանը հայտնեց ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու և նոր կուսակցություն հիմնելու մասին: Մամուլում շրջանառվում էր, որ կուսակցությունը կոչվելու է «Շրջադարձ», սակայն Դալլաքյանն ասաց, որ նոր քաղաքական ուժն այլ անվանում է ունենալու:
Լևոն Փանոսյան
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



