Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


11 միֆ մարդու օրգանիզմի մասին, որոնց մենք կուրորեն հավատում ենք

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ամեն քայլափոխի մենք հանդիպում են զանազան կարծիքների՝ կապված մարդու օրգանիզմի առանձնահատկությունների հետ, որոնք, մեղմ ասած, սխալ են։ Դրանցից շատերն այնքան են տարածվել, որ այժմ օգտագործվում են որպես հավաստի փաստ և բազմիցս օգտագործվում որպես որոշ ենթադրությունների հիմանասյուն գաղափար։ 

BlogNews-ը հավաքել է 11 այդպիսի տարածված կարծիքներ, և հավաստիացնում է Ձեզ, որ դրանք ընդամենը միֆեր են։

Միֆ #1. Վիտամինները մեզ առողջ են դարձնում

Վիտամինները հաբեր են, որոնք մեզ ավելի առողջ կդարձնեն։ Իրականում դա այդպես չէ։ Վիտամինները միայն կարգավորում են օրգանիզմում ընթացող գործընթացները. դրանց պետք է զգուշությամբ ընդունել, քանի որ շատ դեպքերում վիտամինի ավելցուկը ավելի շատ վնաս է հասցնում, քան դրա պակասը։

Միֆ #2. Առանց թթվածնի արյունը կապույտ է

Առանց թթվածնի արյունը, որը երակներով գնում է դեպի սիրտ, ոչ թե կապույտ է, այլ մուգ կարմիր։ Դպրոցական դասագրքերում այն կապույտ են նկարում զանազանության համար։ Իսկ երակները, որոնք մաշկի տակից երևում են, կապտավուն երանգ են ստանում լույսի բեկման պատճառով։

Միֆ #3. Շագանակագույն շաքարն ավելի օգտակար է, քան սպիտակը

Իրականում շագանակագույն և սպիտակ շաքարները նույն բանն են։ Նրանց մեջ տարբերվում է միայն մեկ՝ գունային բաղադրիչը, որը ոչ մի ազդեցություն չունի օգտակարության վրա։

Միֆ #4. Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները

Մեծ քանակությամբ ալկոհոլն ազդում է օրգանիզմի նյութափոխանակության գործընթացների վրա, հանգեցնում է թթվածնի սակավության և վնասում է միջբջջային կապերը, սակայն ոչ մի դեպքում չի սպանում ուղեղի բջիջները։

Միֆ #5. Շաքար ուտելու պատճառով երեխաները հիպերակտիվ են դառնում

Շաքարը չի կարող երեխաներին հիպերակտիվ դարձնել. դա ընդամենը միֆ է։ Շաքարն ուղղակի կալորիաներ է, իսկ կալորիաները՝ էներգիա։ Հենց այդ պատճառով էլ, երբ որոշ երեխաներ չարաշահում են քաղցրավենիքը, դառնում են հիպերակտիվ։ Սակայն սա չի նշանակում, որ երեխաները կարող են շաքար ուտել. դա շատ վնասակար է ատամների համար։

Միֆ #6. Նյարդային բջիջները չեն վերականգնվում

Հայտնի պնդումը, թե նյարդային բջիջները չեն վերականգնվում, անհիմն է և սխալ։ Իրականում նյարդային բջիջների մահը անընդհատ և բնական գործընթաց է։ Դրանց վերականգնումը տեղի է ունենում ուղեղի տարբեր հատվածներում։ Սթրեսային իրավիճակներում տուժում են ոչ թե նյարդային բջիջները, այլ այն նյութերը, որոնք ապահովում են այդ բջիջների աշխատանքը և միջբջջային կապը։

Միֆ #7. Ձախ կիսագունդը պատախանատու է ստեղծագործ աշխատանքի համար, իսկ աջը՝ տրամաբանական

Ճիշտ է, որ կիսագնդերից մեկը պատասխանատու է մի գործողության համար, իսկ մյուսը՝ մեկ այլ, սակայն գիտնականները դեռևս չեն գտել այնպիսի մարդու, ում կիսագնդերը տարբեր զարգացվածության մակարդակ ունեն։ Բանն այն է, որ տրամաբանության համար պատասխանատու են ուղեղի մի շարք հատվածներ, որոնք գտնվում են թե՛ աջ և թե՛ ձախ կիսագնդերի վրա։

Միֆ #8. Պետք է քնել օրական 8 ժամ

Բոլորը գիտեն նորմը՝ առողջ քունը պետք է տևի 8 ժամ, սակայն իրականում տարբեր մարդկանց հարկավոր է տարբեր քանակի քուն, ինչի պակասը կամ ավելցուկը կարող է վատ անդրադառնալ օրգանիզմի առողջության վրա։ Օրինակի՝ որոշ մարդկանց բավարար է 6 ժամ քունը, իսկ ոմանք չեն կարողանում հանգստանալ նույնիսկ 9 ժամ քնելուց հետո։

Միֆ #9. Հակաբիոտիկները սպանում են վիրուսները

Իրականում հակաբիոտիկները սպանում են բակտերիաները։ Իսկ, օրինակ, գրիպը առաջանում է վիրուսի պատճառով, որի դեմ անզոր է նույնիսկ ամենահզոր հակաբիոտիկը։ Վիրուսի դեմ հակաբիոտիկ օգտագործելը նման է թևը վիրակապելուն՝ գլխացավից ազատվելու համար։

Միֆ #10. Շոկոլադ = սև կետեր

Գիտնականները հատուկ փորձ են անցկացրել։ Նրանք մարդկանց տվել են կոնֆետներ, որոնք սովորականից 10 անգամ շատ շոկոլադ են պարունակում։ Եվ երբ համեմատել են փորձից առաջ հաշված սև կետերի քանակը փորձից հետո հաշվածի հետ, չեն գտել որևէ տարբերություն։

Միֆ #11. Շաքարը կախվածություն է առաջացնում

2009 թվականին գրվել է մի գիրք, որը հիմնված է եղել գիտափորձի վրա։ Փորձի ընթացքում մի քանի օր շարունակ գիտնականները լաբորատորիայի առնետներին կերակրել են մեծ չափաբաժին շաքարով։ Դրանից հետո առնետները ուղղակի չէին կարողանում ապրել առանց շաքարի, սակայն նույն փորձը կատարելով մարդկանց վրա՝ գիտնականները պարզել են, որ մարդու մոտ ոչ մի կախվածություն չի առաջանում։ Բացի այդ՝ ոչ ոք չի ցանկանա մեծ քանակով շաքար ուտել՝ մոռանալով մնացած բոլոր ուտեստները։

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another