Քրիստինե Պեպելյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկի ծննդյան 55-ամյակի առթիվ
LIFEՀայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցաների իր էջերում շնորհավորել է մայրիկին՝ Անահիտին, ծննդյան 55-ամյակի առթիվ։ Երգչուհին Facebook-ում տեղադրել է իր ամենասիրված աշխատանքներից «Մայրիկ» ստեղծագործության տեսահոլովակը եւ գրել.
«12 տարի առաջ ասացի` մամ, քեզ համար եմ երգում, մամ ջան, որ ամեն անգամ լսելիս իմանաս, որ հատուկ քեզ համար երգ կա էս աշխարհում.... իմ Աշխարհ!!!
Քեզ շնորհակալ եմ, որ համբերատար ես, զուսպ, հասկացող...ու միշտ կողքիս!!! Երբեք հոգնած չես, միշտ ժամանակ ունես (ի տարբերություն ինձ)։ Քեզանով եմ սիրում աշխարհն ու մարդկանց...
Շնորհավորում եմ ինձ, Մամ ջան։ Այո’, ինքս ինձ եմ շնորհավորում, որ կաս, որ իմն ես... Սիրում եմ քեզ»,- շնորհավորել է Քրիստինեն։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



