Չինաստանում iPhone 7-ը պայթել է տիրոջ ձեռքերում
SOCIETYApple ընկերության կողմից թողարկված iPhone 7 նոր սմարթֆոնը Չինաստանում պայթել Է տիրոջ ձեռքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է China Daily թերթը:
Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել Է, որ հեռախոսը պայթել Է, երբ ինքը փորձում Էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու կես Է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ Է ստացել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Apple-ի չինական ստորաբաժանումը պատահածի մասին արդեն հայտնել Է ընկերության ամերիկյան կենտրոնակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



