Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


Կասկածելի մեթոդներով խնդիրներ բարձրացնելը ապակողմնորոշում է սպառողին և կարող է վնասել արտադրողների շահերը

BLOG

Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին hetq.am կայքում հրապարակվեց «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի և բորբոսասնկերի անթուլատրելի քանակով» վերնագրով հոդվածը: Այն ընթերցելուց հետո կասկած առաջացավ, որ դրա հիմնական նպատակը ոչ թե հասարակությանն իրազեկելն է, այլ՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին վարկաբեկելը:

Մասնավորապես՝ կասկածի տակ են դրվել ՊՈԱԿ-ում 2015թ. նոյեմբեր ամսին կատարված հետազոտությունը և դրա արդյունքների հավաստիությունը: Իմ կողմից hetq.am-ին տրվեց պարզաբանում՝ ակնկալիքով, որ դրա հրապարակումը կվերացնի կասկածները: Սակայն պարզաբանումը ևս ուղեկցվեց այնպիսի մեկնաբանությամբ, որն առավել ամրապնդեց մեր կասկածները:


Ի՞նչն է մեր կասկածների առաջացման պատճառը: 

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի կողմից Հանրային հեռուստաընկերության «Համի որակ» հաղորդաշարի համար 2015թ. նոյեմբեր ամսին հետազոտվել են տեղական արտադրության կաթնաշոռների 6 նմուշ և հաշվի առնելով, որ անվտանգության և որակի ցուցանիշները բազմաթիվ են, իսկ պրոցեսը բավականին ժամանակատար և ծախսատար, որոշում է կայացվել կատարել հետազոտություն առավել վտանգավոր ցուցանիշների նկատմամբ: Հաղորդման շրջանակներում հետազոտվել է պաթոգեն (ախտածին) միկրոօրգանիզմների (ոսկեգույն ստաֆիլոկոկ և ախտածին ա/թ սալմոնելաներ), թունավոր տարրերի (արսեն, կադմիում, կապար, սնդիկ), պեստիցիդների (ԴԴՏ, ՀՔՑՀ) մնացորդային նյութերի առկայությունը, ինչպես նաև որոշվել է յուղի զանգվածային մասը և թթվությունը: Փորձաքննության արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել:

Իսկ hetq.am-ի նյութում նշված կաթնաշոռի նմուշները հետազոտվել են 2016թ. սեպտեմբեր ամսին. Այս դեպքում զուգահեռներ տանել 10 ամիս տարբերությամբ արտադրված խմբաքանակների հետազոտությունների միջև առնվազն անթուլատրելի է, հակտապես որ հետազոտվող ցուցանիշները տարբեր են: 

Ինչ վերաբերում է բորբոսասնկերի և խմորասնկերի շեղումներին, ապա, իմ կարծիքով, 7 տարբեր արտադրողներից 5-ի նմուշներում բորբոսանկերի առկայությունը հնարավոր է միայն՝ եթե բոլոր նմուշները պահվել են նույն պահեստում, կամ տեղափոխման ժամանակ խախտվել են պահմանպայմանները, կամ էլ, ինչու ոչ, փորձարկող լաբորատորիան չի համապատասխանում մանրէաբանական հետազոտությունների պայմաններին: 

Նաև ցանկանում եմ նշել, որ «Ստանդարտդիալոգ» լաբորատորիայի կողմից ԱՑԽՄ ցուցանիշի «փորձարկման մեթոդը սահմանող ՆՓ-ի համար» սյունակում նշված ԳՕՍՏ 32901-2014 (http://hetq.am/static/1239-2.PDF) ՄՄՏԿ 033/2013 ցանկում ներառված չէ (http://www.gostinfo.ru/trts/List/41): Սակայն նույն փորձարկման արձանագրության «Ցուցանիշի արժեքը սահմանող ՆՓ-ի համարը» սյունակում նշված է հենց այդ տեխնիկական կանոնակարգը, ինչը կանոնակարգի կոպիտ խախտում է:

Ի դեպ, Հետքի պատվիրած փորձաքննությունը նույնպես չի պարունակում անվտանգության բոլոր ցուցանիշները, ինչի համար մեղադրում է մեր լաբորատորիային:

Խորապես համոզված եմ, որ նման կասկածելի ձևաչափով և մեթոդներով խնդիրներ բարձրացնելը ոչ միայն ապակողմնորոշում է սպառողին, այլև չհիմնավորված տեղեկատվությամբ կարող է լրջորեն վնասել արտադրողների շահերը:

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29