Ջասթին Թիմբերլեյքը խոսում է հայրության մասին. լուսանկարներ
PHOTOՎերջերս Ջասթինը զբաղված էր Վուդի Ալլենի նոր անիմացիոն ֆիլմում մասնակցելով: Սակայն երկուշաբթի օրը Ջասթինը խոստովանել է, որ իր կինը՝ Ջեսսիկա Բիլը և 18 ամսական որդին՝ Սիլասը, իր կյանքի ամենակարևոր մարդիկ են,-տեղեկացնում է Past.am-ը:
«Այն փոխում է ամեն ինչ,» - ասել է 35-ամյա երգիչը հայ դառնալու մասին:
Սակայն Ջասթինը նաև խոստովանում է, որ նա սկզբից իսկապես գլուխ չէր հանում այս ամենից:
«Իսկապես ամեն ինչ փոխվում է: Ես երբեք չէի գրի Can’t Stop The Feeling-ի նման երգ: Երևի թե դա իմ այն երգերից է, որ իմ որդին կարող է լսել: Մնացած իմ երգերը լսելու համար դեռ նա շատ փոքր է,» - կատակում է երգիչը:
Ջասթինը և նրա կինը սկսել են հանդիպել 2007 թվականից և 2011-ին երգիչը նրան առաջարկություն է արել:
Նրանք ամուսնացել են 2012 թվականին Իտալիայում, և 2015 թվականին էլ լույս աշխարհ է եկել նրանց որդի Սիլասը: