Էրդողանի կուսակցությունը մեջլիսին սահմանադրության փոփոխությունների առաջարկ կներկայացնի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը հայտնել է երկրում Սահմանադրական փոփոխությունների առաջարկը մեջլիսին ներկայացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին վարչապետը հայտարարել է իշխող կուսակցության նահանգային վարչությունների ղեկավարների հետ հանդիպման ժա մանակ:
«Մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկելու նախագահական համակարգի հետ կապված: Մեջլիսին ներկայացնելու ենք նոր սահմանադրության մեր առաջարկը: Իրականություն է այն, որ խորհրդարանական համակարգը Թուրքիայի խնդիրների դարմանը չի կարող լինել»,- հայտարարել է Յըլդըրըմը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



