Հարավային Կորեան հատուկ զորքեր Է պատրաստում ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում. Ռյոնհապ
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեան հատուկ զորքեր Է ստեղծում, որոնք նախատեսված են «ճգնաժամի», այսինքն կորեական երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների դեպքում ԿԺԴՀ-ի զինված ուժերի հրամանատարական կետերի եւ նրա ղեկավարության ոչնչացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը , հոկտեմբերի 12-ին Սեուլից հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:Նրա տվյալներով՝ հատուկ զորքերի խնդիրը լինելու Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ նրա շրջապատի «վերացումը» Կորեական թերակղզում պատերազմի սկսվելու դեպքում:«Բանակը ցանկանում Է ունենալ հատուկ զորամաս, որը կկարողանա թափանցել թշնամու տարածք, կատարել առաքելությունն ու հետ վերադառնալ»,-գործակալությունը մեջբերում Է ցամաքային զորքերի շտաբի հրամանատար Չան Չոն Գյուի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



