25 տարի անց երաշտի պատճառով Մերձավոր Արեւելքում ջրի պատերազմ կսկսվի
INTERNATIONAL NEWSԳիտնականների վերջին հաշվարկներով՝ Մերձավոր Արեւելքում խմելու ջրի համար շուտով կարող է պատերազմ բռնկվել։ Մասնագետները վստահ են, որ խմելու ջրի պակասը արդեն քառորդ դար անց կհիշեցնի իր մասին։
Մերձավոր Արեւելքի 13 պետություն արդեն շոշափում են այդ խնդիրը, բայց մոտ ապագայում իրավիճակը ավելի ծայրահեղ կդառնա։ Այս պահին խմելու ջրի սուր պակաս կա Եգիպտոսում, որտեղ ավելի քան 80 մլն մարդ չի կարողանում խմելու ջուր հայթայթել։ Խնդիրն այն է, որ Նեղոս գետը չի կարող բավարարել բնակչության խմելու ջրի կարիքները, գրում է Planet-today-ը։
Հատկապես ծանր վիճակ է տիրում Եմենի մայրաքաղաք Սանայում, որտեղ խմելու ջրի կեսից ավելին հողի տակ է անցնում ջրամատակարարման խողովակների ճաքերի պատճառով։ Իսկ Մարոկկոյում անցյալ տարի բերքը երեք անգամ պակասել էր ծառերի չորանալու պատճառով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



