Թուրքիայի փոխվարչապետ. ԱՄՆ–ը եւ Ռուսաստանը Սիրիայում հասել են ակնհայտ բախման կետի
INTERNATIONAL NEWSԱՄՆ–ը եւ Ռուսաստանը Սիրիայում հասել են բացահայտ հակամարտության կետին։ Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ երրորդ ուժի ձեռքով ընթացող ցանկացած պատերազմ ունենում է իր վերջը։ «Սիրիայում այդ լիմիտն արդեն սպառվել է։ ԱՄՆ–ը եւ Ռուսաստանն արդեն հասել են ակնհայտ բախման կետին։ Դա նշանակում է, որ մենք տարածաշրջանային կամ համաշխարհային պատերազմի շեմին ենք»,– ասել է փոխվարչապետը «Անադոլու» գործակալությանը։
Նա նշել է, որ Սիրիան պատկանում է սիրիացիներին։ «Մենք սիրիացի ժողովրդին չպետք է սովորեցնենք, թե ինչպես կառավարել երկիրը։ Դա չպետք է անի ո՛չ Ասադը, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ էլ Ռուսաստանը կամ Իրանը։ Այդ որոշումը պետք է կայացնի սիրիացի ժողովուրդը»,– նշել է նա։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



