Սաուդյան Արաբիայում ստեղծել են կանացի ոսկյա զարդերի հսկայական հավաքածու
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայում ստեղծել են կանացի ոսկյա զարդերի հավաքածու, որն ավելի քան 33 կգ է կշռում։ Այն արտադրել են Ջիդդա քաղաքում։ Հավաքածուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին «Մեքքա» Սաուդյան թերթին ասել է «Աթ թեյիբա» գործարանի գործադիր տնօրեն Իսամ Ալ Աշրաֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ 21-րդ հարգի ոսկուց զարդերը ստանալու համար անհրաժեշտ է եղել մեկ տարի։ Հավաքածուն կազմված է հսկայական մանյակից, ապարանջանից եւ մատանուց։ Աշխարհի ամենածանր ոսկյա զարդերի պատրաստման վրա աշխատել է 100 մարդ։ Դրա գինը 6 մլն սաուդյան ռիալ է՝ 1.5 մլն դոլար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



