Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իմ տարիքի համեմատ շատ բաների եմ հասել. Շուշան Երիցյան

PHOTO
 Life.panorama.am-ը գրում է.
 
Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն այսօր նշում է 24-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Շուշանը նշել է, որ անակնկալների պակաս այսօր չի զգացել, ավելին` նրա խոսքով սա իր կյանքի ամենաերջանիկ տարեդարձներից մեկն է.
 
«Ծննդյանս օրը սկսել ենք դեռ կեսգիշերին` ընկերուհիներիս ու քույրերիս հետ միասին դիմավորեցինք 24-ամյակս, իսկ այսօր կշարունակենք իմ տոնական օրը բարձր տրամադրությամբ նշել երեւանյան ռեստորաններից մեկում, որին արդեն ներկա կլինեն հարազատներս, ընկերներես ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ»,- նշեց մոդելը:
 
 
Խոսելով անակնկալներից` Շուշան Երիցյանը նախ պատմեց, որ չի սիրում, երբ անակնկալներ են անում իրեն.
 
«Տարիներ առաջ ընկերներս մի անակնկալ էին ինձ արել, որը լավ ավարտ չունեցավ ու այդ օրվանից հետո սկսեցի անակնկալներ չսիրել. Այս մասին ինձ ճանաչողները գիտեն: Այս տարի ծննդյանս օրվա ամենահաճելի նվերների թվում է Բաղրամյան պողոտայի վրա իմ լուսանկարով ու շնորհավորանքով գովազդային մեծ վահանակը, որով շնորհավորել  էին ինձ, իսկ թե ով` ավելի լավ է չբացահայտեմ»,- նշեց Շուշանն ու շարունակեց.
 
«Իրականում ինձ համար բացարձակ կապ չունի նվերի արժեքը, այսօր ինձ հարզատ յուրաքանչյուր մարդու շնորհավորանք ամենաթանկն է»:

 
24-ամյա դերասանուհին, վերլուծելով անցած ճանապարհն ու ձեռքբերումները, հպարտանում է ինքն իրենով.
 
«Չեմ ցանկանա, որ ասածս մեծամտություն որակվի, բայց ես կարծում եմ, որ իմ տարիքի համեմատ շատ բաների եմ հասել. Դպրոցական տարիներին ես երազում էի լավ աշխատանքի, անդավաճան ընկերների, ինքնուրույնության մասին, այսօր ես հասել եմ երազանքներիս ու այո, գոհ եմ ինքս ինձնից»,- նշեց նա, իսկ հարցին, թե որն է այս պահի երազանքը, որին ձգտում է հասնել, պատասխանեց.
 
«Այս անգամ երազանքս ավելի մեծ է, հետեւաբար ավելի մեծ աշխատանք է ինձնից պահանջում: Երազանքս ինձ դեռ անհասանելի է թվում, ի վերջո մեզնից յուրաքանչյուրն ունի անհասանելի երազանք: Ինչեւէ` երազում եմ հոլիվուդյան բեմերի մասին, ով գիտե` գուցե մի օր կատարվի երազանքս»:
 

 
Երազանքների թվում Շուշանի համար անձնական երջանկությունը առաջնահերթ տեղ չի գրավում.
 
«Հիմա ես միայնակ եմ, սիրելի չունեմ ու չեմ մտածում այդ ուղղությամբ: Մի բան հաստատ գիտեմ` ամեն բան Աստծո ձեռքերում է ու ով ենք մենք, որ չհամաձայնվենք այդ որոշման հետ, բայց եթե ինձ հնարավորություն ընձեռնվեր կյանքս պլանավորելու համար, ապա մոտակա մի քանի տարին ավելի շատ կկենտրոնանայի աշխատանքիս վրա, կկատարելագործվեի, հետո միայն անձնական կյանքս կդասավորեի»,- հավելեց օրվա հերոսուհին:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community