Մոլդովայում ամպրոպի պատճառով 80 բնակավայր է հոսանքազրկվել
INTERNATIONAL NEWSՄոլդովայում ավելի քան 80 բնակավայր առանց էլեկտրաէներգիայի է մնացել հորդառատ անձրեւի ու ուժեղ քամու պատճառով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Ալեքսանդր Ժիզդանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը պահանջել է, որ ենթագերատեսչական ծառայությունները համախմբեն բոլոր ուժերը ՝ հորդառատ անձրեւների հետեւանքները վերացնելու համար։ Նաեւ Մոլդովայի վարչապետը կոչ է արել գնահատել վատ եղանակի պատճառած վնասը։
Հանրապետությունում ուժեղ անձրեւների կապակցությամբ գործում է մետեովտանգի «նարնջագույն կոդ»։ Ըստ կանխատեսումների Մոլդովայի որոշ շրջաններում քամու ուժգնությունը կհասնի վայրկյանում 15 մետրի, իսկ տեղումները 12 ժամում կկազմեն 50 միլիմետր։ Նման եղանակը կպահպանվի մինչեւ հոկտեմբերի 13-ը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



