Կեսարյան հատման ժամանակ բժիշկներին անակնկալ էր սպասվում (տեսանյութ 16+)
VIDEOԴեռևս հին ժամանակներում համարվում էր, որ եթե երեխան ծնվել է «շապիկով», ապա երջանիկ մարդ կլինի։ Նախկինում, երբ բժշկությունը դեռ լավ զարգացած չէր, ինչպես մեր օրերում, ամնիոտիկ պարկով ծնված երեխան պետք է իրոք հաջողակ լիներ, որպեսզի ապրեր, քանի որ եթե ծննդաբերությունն ընդունող մարդիկ հապաղեին, փոքրիկը կմահանար։
Երեխայի դեմքի վրայից պետք է արագ հեռացնել թաղանթը, որպեսզի փոքրիկը շնչի։
Բարեբախտաբար, այսօր նման ծննդաբերություններն անցնում են առանց բարդությունների։
Այս տեսանյութի հերոսը ևս ծնվում է «շապիկով»՝ կեսարյան հատման միջոցով։
Նույնիսկ ամենափորձառու բժիշկները նման տեսարանի հաճախ անակատես չեն լինում, քանի որ 80 հազար երեխայից միայն մեկն է ծնվում ամնիոտիկ պարկով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



