«Ժողովուրդ». ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
POLITICS«ArmLur-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Արտավազդ Հարությունյանը նշանակվել Էր 2013թ–ին։ Եվ երեկ ներկայացրած նրա հրաժարականի դիմումը, ըստ ամենայնի, պայմանավորված Է ՀՀ նոր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցած տարաձայնություններով։ Թե ով Է լինելու ՀՀ զինդատախազը, ArmLur-ին առայժմ չի հաջողվել պարզել։ Նշենք նաև, որ Արտավազդ Հարությունյանը աշխատել Է Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խմբում։ Նա եղել Է այդ խմբի ղեկավարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



