Ջրի հետքերը լվացարանի վրայից հեռացնելու հանճարեղ եղանակ (տեսանյութ)
VIDEOԼավ տանտիրուհիները գիտեն, որ կոշտ ջուրը կարող է խոհանոցում ու լոգարանում բազմաթիվ տհաճություններ առաջացնել:
Հենց ջուրն է պատճառ դառնում, որ նիկելապատ սանտեխնիկայի վրա սարսափելի հետքեր առաջանան:
Դրանցից դժվար է ազատվել ավանդական լվացող միջոցներով: Սակայն պետք չէ մտածել, որ չեք կարողանա հետքերը վերացնել առանց թանկարժեք մաքրող միջոցների:
Կա հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ:

Թասի մեջ լցեք մի քիչ քացախ, թրջեք բամբակյա կտորն այնպես, որ լավ ներծծվի: Լավ չորացրեք լվացարանը, ապա թաց, քացախով ներծծված կտորով ծածկեք ամենակեղտոտ մասերը: Թողեք մոտավորապես 1 ժամ:
Ապա սովորական սպունգով տրորեք լվացարանի մակերեսը ու կհամոզվեք, որ սպիտակ հետքերն անցել են ու լվացարանը նախկինի պես փայլում է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



