ԵՄ-ում դիտարկում են ռուս պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը
INTERNATIONAL NEWSԵվրոպական երկրներից մի քանիսը դիտարկում են Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության պատճառով ռուս 12 բարձրաստիճան պաշտոնատարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Financial Times թերթը՝ հղում անելով Եմ-ի մի դիվան ագետի:
Նրա խոսքով՝ սահմանափակիչ միջոցներ կիրառելու նախաձեռնությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Հրատարակությունը նշում Է, որ այդ քայլը հավանություն Է պահանջում հանրակցության բոլոր 28 անդամ երկրների կողմից:
Բացի այդ, եվրոպացի դիվանագետը հայտարարել Է , որ Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը առաջադրել են Սիրիայի 20 պաշտոնատարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գաղափարը, որոնք աջակցում են նախագահ Բաշար Ասադին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



