ԱՄՆ-ի զինուժերը ռադիոտեղորոշման երեք կայան են ոչնչացրել Եմենում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի զինված ուժերը ռադիոտեղորոշման երեք կայան են ոչնչացրել Եմենում ի պատասխան ապստամբ հուսիների կողմից իրենց նավերի գնդակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, լրագրողներին հատնել Է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Այսօր տեղական (Եմենի) ժամանակով վաղ առավոտյան ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել ռադիոտեղորոշման երեք կայանների, որոնք տեղակայված են Եմենի՝ Կարմի ծովի ափի՝ հուսիների կողմից վերահսկվող տարածքում»,- նշել Է նա:
Գերատեսչությունում ասել են, որ ռմբակոծումը տեղի Է ունեցել «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով»:
Ռադիոտեղորոշման կայաններն օգտագործվել Էին օրերս «իրականացված հրթիռակոծումների ժամանակ, որոնք սպառնում Էին Կարմիր ծովի միջազգային ջրերում գտնվող USS Mason Էսկադրային ականակրին եւ այլ նավերի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



