Ես ուղղակի իմ ամուսնու ֆանատն եմ. Ծովինար Մարտիրոսյանը՝ ընտանիքի ու աշխատանքային գործունեության մասին
PHOTOLife.panorama.am-ի զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ով դերասան Նարեկ Հայկազյանի կինն է:
-Ծովինար, առաջինը ուզում եմ հետաքրքրվել այս շրջանի Ձեր զբաղվածությունից:
- Զբաղված են թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում, ինչպես նաեւ դասավանդում եմ Գաբրիել Սունդուկյանի թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում: Նշեմ նաեւ, որ դասավանդման աշխատանքս իրականացնում եմ նաեւ «Հայացք» հեռուստաստուդիայում:
-Հեռուստատեսային աշխատանքին վերադառնալու ծրագրեր չկա՞ն:
- Ոչ, դեռեւս հեռուստատեսային նախագծերում զբաղված լինելու ծրագրեր չունեմ:
-Ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին Ձեզ ավելի քիչ ենք տեսնում եթերում,առաջարկներն են պակասել, թե առաջարկվող պայմանները Ձեզ չեն բավարարում:
- Թե մեկը, թե մյուսը: Գոհացնող առաջարկներ չկան, թեեւ խոստովանեմ՝ ցանկություն էլ առանձնապես չունեմ, ինչեւէ լավ առաջարկի դեպքում՝ կմտածեմ:
-Ծովինար, ինչպես հասկանալի է՝ թատրոնի զբաղվածությունը մշտական է. այդտեղինչո՞վ եք զբաղված այս շրջանում:
- Հիմա աշխատում ենք «Պեպո» ներկայացման վրա. հուսամ շուտով այն կներկայացնենք հանդիսատեսի դատին: Այստեղ փոքրիկ, բայց մեծ գունապնակ ունեցող կերպարով եմ հանդես գալիս, խոսքը Նատելլայի կերպարի մասին է: Նաեւ զբաղված եմ «Արծվաբույն» պիեսում, որտեղ Սոնայի կերպարն եմ մարմնավորում:
Շարունակությունը՝ այստեղ: