Հալեպում դպրոցի գնդակոծման հետևանքով զոհվել է 7 երեխա
INTERNATIONAL NEWSՀալեպի քրիստոնեական Սլեյմանիա թաղամասում գրոհայինների կողմից դպրոցի ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 7 երեխա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Ար-Ռազի հիվանդանոցի ընդունարանից։
Նշվում է, որ մի քանի արկեր ընկել են դպրոցի մուտքի մոտ և դրանից անմիջական հեռավորության վրա։
Ահաբեկչական խմբավորումների գրոհայինները, որոնք արգելափակված են Հալեպի արևելյան թաղամասերում, գրեթե ամեն օր ականանետային և հրթիռային հարվածի են ենթարկում քաղաքի արևմտյան մասը։ Գնդակոծումների ինտենսիվությունը մեծանում է, երբ բանակն անցկացնում է հարձակողական գործողություններ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



