Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի Էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը
ECONOMICSՍոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասա տրյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե
Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի ու բնական պաշարների, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: «Պետք է սոցիալապես անապահով խավերի համար սակագինը մաքսիմալ նվազեցնել` ի հաշիվ այլ սպառողների: Անհրաժեշտ է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսութան և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր Կարապետյանը:
ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսավարող սուբյեկտների: