Տորոնտոյում մետրոյի աշխատանքի խափանման պատճառով շուրջ 125 հազար ուղևոր է տարհանվել
INTERNATIONAL NEWSԽափանվել է Կանադայի Տորոնտո քաղաքի մետրոյի համակարգը, խնդիրները շարունակվել են ավելի քան մեկուկես ժամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ մետրոյի չորս գիծ առավոտյան պիկ ժամին փակ է եղել 95 րոպե: Սնուցման խափանման պատճառով շարքից դուրս են եկել գետնուղու բոլոր հաղորդակցական համակարգերը:
Մետրոպոլիտենի կայարաններից տարհանվել են շուրջ 125 հազար ուղևորներ, բայց մարդկանց տեղափոխելու համար լրացուցիչ ավտոբուսներ չեն տրամադրվել:
Հուլիսին Տորոնտոյում անցկացվելու են Պանամերիկյան խաղերը: Սպասվում է, որ դրանց կմասնակցի շուրջ 10 հազար մարզիկ և 250 հազար հանդիսական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



