Ինչպես Քիմ Քարդաշյանի նման հաջողված selfie անել
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Selfie-ն շատ մեծ դեր ունի ժամանակակից մարդու կյանքում: Շատերը նույնիսկ մի քանի ժամ չեն կարող ապրել առանց ինքնանկարի: Այն վարակիչ հիվանդության նման տարածվել է ամբողջ աշխարհում: liza.ua-ն պատմում է իդեալական սելֆի անելու գաղտնիքները:
Ցանկացած տեսանկարահանման կամ լուսանկարահանման ժամանակ ամենակարևորը լուսավորությունն է: Հենց լուսավորությունն է նպաստում, որ լուսանկարը յուրօրինակ ու գեղեցիկ ստացվի: Սակայն սխալ ընտրած լուսավորությունը կարող է ամենագեղեցիկ կնոջը տգեղ ու անճոռնի դարձնել:
Սելֆի անելու համար բավական է արևի լուսավորությունը, սակայն այն կարող է խանգարել ձեզ, և այդ պատճառով էլ նախընտրելի է ամպամած եղանակին լուսանկարվել: Սակայն ոչ միշտ է հնարավոր նման եղանակի լուսանկարվել: Այդ ժամանակ կարող եք արևային ակնոց օգտագործել:
Սենյակային պայմաններում հարկավոր է այնպիսի վայր գտնել, որտեղ լույսը վերևից չի լինի, հակառակ դեպքում՝ ձեր քիթը չափազանց մեծ կերևա: Ավելի լավ է պատուհանի մոտ լուսանկարվել, որ արևի շողերը լուսավորեն պատկերը:
Եվս մի կարևոր նախապայման է ճիշտ ընտրված դիտանկյունը՝ ռակուրսը: Շատ լուսանկարվեք, որպեսզի գտնեք ձեզ համապատասխան դիտանկյունը:
Օգտագործեք տարբեր ծրագրեր՝ լուսանկարի գույները փոփոխելու համար: Նույնիսկ, եթե նկարը խամրած է ստացվել, ապա կարելի է հատուկ հավելվածների շնորհիվ այն արևոտ ու պայծառ դարձնել:
Եվ ամենակարևորը՝ լուսանկարվելուց առաջ միշտ մաքրեք խցիկը: