Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչն է միավորել դերասան Դավիթ Թադևոսյանին և երգչուհի Սյուզիին (լուսանկարներ)

LIFE

«Արմենիա TV»-ի եթերում շուտով կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում հաղորդավարները կշրջագայեն տարբեր երկրներով, կփորձեն օգտվել տվյալ երկրի հաճույքներից՝ մեկն ունենալով անսահմանափակ հնարավորություն՝ ոսկե քարտի տեսքով, մյուսը՝ 100 դոլար՝ ապրելով ընդամենը 2 օր: Նախագծի հաղորդավարներն են դերասան Դավիթ Թադևոսյանն ու երգչուհի Սյուզին։

11991189_807587676027577_1138995855_o

Զրույցում Սյուզին հույս հայտնեց, որ արձագանքները դրական կլինեն, քանի որ հաղորդումը և՛ ճանաչողական է, և՛ ժամանցային։ «Բավականին երկար ժամանակ է՝ չեմ եղել էկրաններին, արդեն երեքուկես տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի միջազգային բաժնում և սիրահարված եմ իմ աշխատանքին։ Հարյուրավոր նախագծեր են եղել, որոնց մասնակցել եմ կամ մերժել, սակայն երբ առաջարկը ստացա նախագծի պրոդյուսեր Արկադի Շուշանյանից, հասկացա, որ իմ տեսակին համապատասխան է, որովհետև անգամ ոչ գիտակցական տարիքից ճամփորդել եմ։ Հուսամ՝ վերադարձս ճիշտ ժամանակին է և ճիշտ տեղում: Չէի պատկերացնում, որ որևէ նախագծով կոգևորվեմ,- ասաց Սյուզին և հավելեց, -ոգևորիչ է, երբ քո ղեկավարներն են իրենց հավանությունը տալիս»։

11990070_807587679360910_1681962935_o

Դավիթը հայտնեց, որ «Շելբի» փրոդաքշնը հաղորդումն իրականացրել է իր առաջարկով։ «Կարծում եմ՝ հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի։ Ժամանցային լավ հաղորդում է, որը կարող է նաև ուղեցույցային լինել, թե տվյալ երկիր գնալու դեպքում մարդն ինչից կարող է օգտվել, ինչից՝ ոչ, քանի որ լուսաբանում ենք բացառապես ամեն ինչ»,- նշեց Դավիթը։

Աշխատանքային թիմն արդեն եղել է մի շարք երկրներում։ Թե քանի օր կանցկացնեն տվյալ երկրում, կախված է աշխատանքի ծավալից։ Առաջին երկիրը, ուր այցելել են, Մոնտենեգրոն է։ «Առաջին անգամ էի Մոնտենեգրոյում։ Աննկարագրելի գեղեցիկ էր։ «Մոնտենեգրո» իտալերենից թարգմանաբար նշանակում է սև սար, քանի որ շուրջդ սարեր են, և երբ մթնում է, բոլոր սարերը սև են դառնում։ Ուղղակի հեքիաթային է։ Քաղաքները մեկը մյուսից շատ են տարբերվում. մեկն ընդգծված պատմական է, մյուսը՝ ընդգծված ժամանցային։ Կոտոր քաղաքում ոչ մի նոր շինություն չկա, եթե ինչ-որ բան վնասվում է, վերակառուցում են նույնությամբ»,- ոգևորությամբ նշեց Սյուզին։

11999144_807587686027576_1484663591_o

Ըստ Դավթի՝ թեև ներկայանում է որպես հաղորդավար, այս ձևաչափում շատ կարևոր է դերասանական հմտություններ ունենալը, քանի որ հաղոդումը խաղարկային է։ Սյուզին նկատեց, որ հաղորդման հոգին ու շունչն այն է, որ սցենար չկա. «Դու մեկնաբանում ես յուրաքանչյուր գեղեցիկ և ոչ գեղեցիկ բան, որը տեսնում ես։ Դու չես խաղում, տեսախցիկը ֆիքսում է քո բոլոր էմոցիաները»։ Դավիթն էլ հավելեց, որ ամբողջ ընթացքը լի էր զվարճալի ու զավեշտալի պատմություններով, քանի որ հաղորդման ընթացքում ոչինչ կանխատեսելի չէ, ամեն բան հիմնված է իմպրովիզների վրա։ «Վերջերս Կիպրոսում շատ հետաքրքիր ջրային ատրակցիոն նստեցինք, որը չգիտեմ՝ ինչպես ենք եթեր տալու, քանի որ ես էլ, օպերատորն էլ շատ էինք վախեցել»,- հիշեց դերասանը։

11986233_807587672694244_588706105_o

Սյուզին նշեց, որ ցանկացած երկիր մեկնելուց առաջ ստեղծագործական խումբը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ բանակցելով տվյալ երկրի ազգային տուրիստական ինստիտուտի հետ, որտեղից ստանում են ժամանցային գոտիների, մշակութային վայրերի ցանկն ու նախապես քննարկում, թե ինչը պետք է լուսաբանել։ «Հաղորդման ֆորմատը թույլ է տալիս ցույց տալ, թե ինչպես կարող է անցկացնել իր հանգիստը սահմանափակ ֆինանսով մարդը և ինչեր կարող է իրեն թույլ տալ անսահմանափակ հնարավորություներ ունեցող մարդը»,- ասաց Սյուզին։

11993167_807587682694243_1302555997_o

«Աջ, թե ձախ»-ը եթերում է լինելու սեպտեմբերի 18-ից։

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"