Օբաման Անկարային քննադատող հայտարարություն է արել
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քննադատել է պաշտոնական Անկարային Թուրքիա-Սիրիա սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վերահսկելու գործում իր ողջ կարողությունը չօգտագործելու համար: Ինչպես հաղորդում է թուրքական «Թարաֆ» պարբերականը, այս մասին Օբաման խոսել է Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ:
Ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ թուրք-սիրիական սահմանն ավելի ուժեղ հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է ավելի լավ հետախուզական և կոորդինացման աշխատանք, Օբաման նշել է. «Այս ոլորտում թուրք պաշտոնյաներն ավելի շատ անելիք ունեն: Նրանք ևս ընդունում են, որ այստեղ խնդիր կա, սակայն դրա կարգավորման համար դեռևս իրենց հնարավորությունների ամբողջ ծավալը չեն օգտագործել»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



