Սելենա Գոմեզը վերականգնողական կենտրոնում է. լուսանկարներ
PHOTOՕգոստոսի 30-ին Սելենա Գոմեզը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարում իր համերգները, քանի որ ցանկանում է կենտրոնանալ իր ընկճվածության և խուճախի նոպաները կանխարգելելու վրա: Չորեքշաբթի օրը UsWeekly-ն ասաց, որ 24-ամյա Սելենան հիմա բուժում է ստանում Նեշվիլլի վերականգնողական կենտրոնում՝ Թենեսսի նահանգում:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, երգչուհին տառապում է գայլախտով և 2014 թվականին նա նույնպես բուժվել է վերականգնողական կենտրոնում:
UsWeekly-ն նաև նշում է, որ Սելենան դադարեցրել է նոր երգերի ձայնագրումը և չի զգուշացրել, թե երբ է վերադառնալու իր աշխատանքային պրոցեսին: Երգչուհին հիմա բուժվում է շատ հանգիստ և հանդարտ պայմաններում, սակայն նրա բուժումը ընթանում է գերինտենսիվ քայլերով:
Երգչուհուն վերջին անգամ տեսել են անցած շաբաթ Թենեսսիում՝ ընտանիքի հետ: Նա երջանիկ էր և վայելում էր ժամանակը իր մայրիկի և խորթ հոր հետ:
Հիշեցնենք, որ Սելենան ասել է, որ հիմա իր համար ամենակարևորն իր առողջությունն է, և նա ցանկանում է որոշ դադար առնել ու կենտրոնանալ իր առողջության վրա: