Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողով. ձեռքբերումներ և բացթողումներ

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Երևանում՝ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության համատեքստում, կազմակերպության խորհրդի նստաշրջան է տեղի ունենալու, որին մասնակցելու են անդամ-երկրների նախագահները: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ամենից բարձր կառավարչական օղակի տարեկան հանդիպում է, ուր քննարկվում են ՀԱՊԿ-ի համար ռազմավարական նշանակության հարցեր ու առաջադրվում խնդիրներ:

Չնայած թերի կայացվածությանը, ներքին դիրքորոշումների ոչ հստակությանը, անդամ-երկրների անվտանգային ռիսկերի ու սպառնալիքների մասին տարաբնույթ պատկերացումներին, երբեմն մրցակցային, երբեմն հակընդդեմ շահերին՝ ՀԱՊԿ-ն, այնուամենայնիվ, մեր անվտանգության համակարգի կարևոր մասն է: Այո՛, կարևոր, քանի որ ՀԱՊԿ հարթակում մենք մի շարք անվտանգային ու հատկապես ռազմական անվտանգության ապահովման հնարավորություններ ենք ստանում: Մասնավորապես՝ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծում, համատեղ սահմանային պաշտպանություն, ՀԱՊԿ անդամ-երկրներից(ՌԴ) գործարանային գներով զենքի ու զինտեխնիկայի ձեռքբերում, ռազմարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծում, զինված ուժերի արդիականացման համատեղ վարժանքների կազմակերպում ու անցկացում, ռազմական կրթություն և այլն: 
Վերոնշյալ գործակցությունը ՀՀ-ն իրականացնում է ՀԱՊԿ ֆորմատում առավելապես ՌԴ-ի հետ, ու այս պահի դրությամբ դրանք մեզ համար ռազմավարական են, այսինքն՝ որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ մենք նման մասշտաբի ու խորության հարաբերություններ ու արտոնյալ պայմաններ չունենք:

Իհարկե, չմոռանալով կազմակերպության կամ ավելի շուտ նրա որոշ անդամների ճնշման ներքո ՀԱՊԿ-ի՝ առավելապես պասիվ գնահատականները ԼՂ հակամարտության գոտում ռազմական սրացումների կամ ՀՀ-ի սահմանային հատվածների՝ Ադրբեջանի կողմից գնդակոծությունների փաստերի վերաբերյալ, մենք, այնուամանայնիվ, պետք է նշենք, որ գործակցային բաղադրիչը մեզ համար առավելապես ապահովում է ձեռքբերումներ, քան կորուստներ: 
ՀԱՊԿ-ի անդամ որոշ երկրների ապրանքաշրջանառության ծավալները, ազգային-մշակութային կապերը, քաղաքական շահերն ու համատեղ հետաքրքրությունները օբյեկտիվ պայմաններ ես ստեղծում, որ Ադրբեջանի նկատմամբ քննադատական որակումներ կա՛մ չլինեն, կա՛մ լինեն շատ նուրբ փաթեթավորմամբ: Տրամաբանական է, որ դա կազմակերպության անդամ-երկրների ազգային շահերից բխող վարք է: Հենց վերոնշյալ հանագամանքն է, որ մեր կարծիքով լրջագույն խնդիր է կազմակերպության կայացման գործընթացում, որը առնվազն այս պահի դրությամբ հնարավոր չէ շտկել: Ի դեպ, տարակարծություններ/ներքին դժգոհություններ կան ոչ միայն ՀՀ, այլև ՌԴ-միջինասիական որոշ երկրներ ֆորմատում. հենց թեկուզ, եթե հիշենք Սիրիայում ռուսական ռազմական օդանավի խոցման վերաբերյալ նրանց պասիվ մոտեցումները:

Ինչևէ. այսօր ունենք այն, ինչ ունենք, ու ՀԱՊԿ ֆորմատում գործակցությունը մեր ռազմական պաշտպանության ոլորտում մեզ հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը, ուստի գործակցությունը ՀՀ ազգային շահերի տեսանկյունից այս պահի դրությամբ ավելի շուտ արդարացված է, քան ոչ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan