Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական զինվորական զրահամեքենան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Վանի Բաշքալե գավառում նոր հարձակում են իրականացրել թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Զինվորական զրահամեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները հեռակառավարման սարքի միջոցով պայթեցրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկը: Կատարվածի հետևանքով վիրավորվել են ութ զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բաշքալեում գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



