Կինը մոտ 50կգ նիհարել է՝ հարսանիքին շքեղ տեսք ունենալու համար
LIFEՏեխասից Հեյլի Սմիթը նիհարել է մոտ 50կգ իր կյանքի ամենակարեւոր եւ նշանակալից օրը՝ հարսանյաց հանդեսին, շքեղ տեսք ունենալու համար։

24-ամյա Հեյլին կշռում էր 125կգ, երբ իր բոյֆրենդից ստացավ ամուսնության առաջարկ։ Իհարկե, աղջիկը չմերժեց սիրելիին։ Բայց ուրախանալուց զատ նա սկսեց մտածել՝ եթե այդ տեսքով ներկայանա հարսանիքին, չի ցանկանա հարսանեկան լուսանկարները հրապարակել սոցցանցերում։ Ուստի, հարկավոր էր նիհարել մինչեւ նշանակված օրը։

Այսպիսով, շիկահեր գեղեցկուհին առավոտյան սկսում է վազել, անառողջ սնունդը փոխարինում է մրգերով եւ բանջարեղենով, ինչպես նաեւ օրական 2 ժամ մարզվում։

Արդյունքում հարսանյաց խնջույքին ներկայանում է մոտ 76կգ գեղեցկուհի, որը հագել էր իր երազանքների զգեստն ու լիարժեք վայելել այդքան սպասված օրը։


Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



