Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Blognews.am-ը հյուընկալվել է Թամար Կապրելյանի հեքիաթային հարսանիքին Ֆրանսիայի փոքրիկ, միջնադարյան քաղաքում

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նորմանդիայի ափերին գտնվող փոքրիկ, միջնադարյան Օնֆլյոր քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի հարսանիքը (նա ներկայացնում էր Հայաստանը 2015թ-ի Եվրատեսիլին): Սալահատակ, նեղլիկ փողոցներով, գեղատեսիլ նավահանգստով, մեծ նավերով, տարբեր գույների և չափսերի փայտե տնակներով, հետաքրքիր խանութներով այս փոքրիկ, ձկնորսական քաղաքում ամուսնանալը վաղուց երազանք էր թե՛ Թամարի, թե՛ Քրիսի համար: Ինչպես հարսանեկան դահլիճում նշեց Քրիսը, սա ընդամենը մի խենթ երազանք էր, որն իրականացնելուն օգնեցին հյուրերը, որոնք հաղթահարեցին հազարավոր կիլոմետրեր, մեկը՝ ինքնաթիռով, մեկը՝ գնացքով, մեկը՝ մետրոյով ու մեքենայով, և աշխարհի տարբեր կետերից եկան այստեղ՝ Օնֆլյոր:

Հայաստանից այնտեղ էր Blognews.am Photography-ի թիմը և Բագրատ Սրբազանը, ով էլ անցկացրեց հարսանեկան արարողությունը Սբ. Եկատերինայի կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցու արարողակարգով: Այն ամենահին և ամենամեծ փայտե եկեղեցին է Ֆրանսիայում. նրա տանիքը մասամբ ծածկված էր շագանակագույն փայտով, որն էլ ստացել էր շրջված նավի տեսք` ի նշան նրա, որ եկեղեցին կառուցել են նավաստիները: Եկեղեցու խորանը զարդարված էր մանր, սպիտակ ծաղիկներով։ Խորհրդանշական այդ օրը երգչուհին ներկայացել էր Մոնիք Լուենի մոդելավորած նուրբ կաթնագույն հարսանեկան զգեստով, թույլ հավաքած վարսերով և նուրբ շպարով:

Գ Ո Վ Ա Զ Դ
 
 

Պսակադրությունից հետո հյուրերը ժամանեցին Ferme Saint Siméon հյուրանոց, որտեղ մատուցվեց հարսանեկան ընթրիք: Հյուրանոցը նույնպես պատահական չէր ընտրված. այն երկար տարիներ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչների ոգեշնչման աղբյուրը և հավաքատեղին է եղել: Ֆրանսիացի հայտնի նկարիչ Կլոդ Մոնեն հանգրվանում էր այս հյուրանոցում նոր գույներ և ոգեշնչում գտնելու համար: Հյուրանոցի շեմից լսվում էր դասական երաժշտություն, իսկ բազմաթիվ մոմերով լուսավորված սրահում հյուրերը գինի էին վայելում և շնորհավորում զույգին: Ճաշը մատուցվեց ժամը յոթին. սեղանները զարդարված էին սպիտակ գեղեցիկ ծաղիկներով և յուրաքանչյուր ուտեստի հետ մատուցվում էր համապատասխան գինի: Դասական երաժշտությունը փոխարինվեց ջազի հնչյուններով, երբեմն էլ հնչում էր հայկական երգը: Հնչեց նաև Թամարի հայտնի «Yours to keep» երգը, որն էլ դարձավ գույգի հարսանեկան առաջին պարի առիթը: Երեկոյի ավարտին Թամարը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, ովքեր հեքիաթային օր պարգևեցին և իրենց ժամանակը չխնայեցին այդքան կարևոր օրը նրանց կողքին լինելու համար:

 

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community