Երգչուհին Զառան՝ երկրորդ ամուսնու հետ իր ապահարզանի մեղավորի մասին (լուսանկարներ)
PHOTOԱյս տարին լի է ապահարզաններով: Ամուսնալուծվեցին Ջոնի Դեպը, Ջոլին և Փիթը: Դեռևս ամռանը երգչուհի Զառան ամուսնալուծվեց Սերգեյ Իվանովից 8 տարվա ամուսնությունից հետո:
Զառայի խոսքով՝ ամուսինը ըմբռնումով է մոտեցել իր գեղարվեստական բուռն կյանքին: «Սերգեյը աջակցում էր ինձ բոլոր երաժշտական ծրագրերում: Այդ ամենի համար ես կարող եմ ասել միայն շնորհակալություն: Նրան դուր էր գալիս հետևել ինձ, տեսնել, թե ինչպես եմ ես աճում, որպես արտիստուհի: Նրա կարծիքն ինձ համար կարևոր է»,- ասել է նա:
Ութամյա երջանիկ ամուսնությունից հետո բաժանման մեջ արտիստուհին իրեն է մեղադրում:
«Ավելի հեշտ կլիներ պատասխանատվությունը գցել նախկին ամուսնուս վրա: Սակայն ես կողմ եմ փնտրել մեղքն իմ մեջ: Երևի թե հիմնական խնդիրը նրանում է, որ ես բնավորությամբ պերֆեկցիոնիստ եմ: Ես ցանկանում եմ ունենալ լավ, իդեալական ընտանիք: Ինչպես պարզվեց իմ և Սերգեյի պատկերացոււմներն ընտանիքի վերաբերյալ տարբեր են»,- ասել է «Дни»-ն հղում տալով ՝ երգչուհու խոսքին:
Այժմ երգչուհին փորձում է ամեն ինչ անել, որպեսզի որդիները՝ Մաքսիմն ու Դանիելը, հայրական սիրուց զրկված չզգան: Տղաները հաճախ են հանդիպում հոր հետ: