Կանադայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել
INTERNATIONAL NEWSԿանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւ շարժիչով օդանավի վթարի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CBC News հեռուստաալիքը։
Կանադայի տրանսպորտային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Բիլլ Երվուդը լրագրողներին հայտնել է, որ թեթեւ շարժիչով օդանավը Քելոուն քաղաքից Ալբերտա նահանգի Սփրինգբենք օդանավակայան էր ուղեւորվում, բայց շուտով անհետացել էր ռադարների վրայից։
Որոշ ժամանակ անց օպերատիվ ծառայությունները հայտնաբերել էին օդանավի բեկորները։
Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Վթարի պատճառները պարզվում են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



