Բեսլանի ավտոբուսային վթարից տուժածները հետազոտություններ են անցնում Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում
SOCIETYՄոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրին է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար անահիտ Հայթայանը :
«Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։
Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել»,- իր գրառման մեջ նշել է Հայթայանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



