Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բաց նամակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին

BLOG

Մարինե Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Պարոն Փաշինյան,
Ձեզ դիմում եմ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից։ Տեղեկացնում ենք, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարելով, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին, այդ ուղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։ 
Ի լուր բոլորի՝ տեղեկացնում ենք, որ աշխատողներն ազատման դիմում չեն գրելու, սահմանված կարգով պայքարելու են իրենց իրավունքների համար, դիմելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, անհրաժեշտության դեպքում՝ դատարան և այլ կառույցներ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ համայնքի ղեկավարը իր պաշտոնը պետք է ծառայեցնի համայնքի խնդիրները լուծելու համար, իսկ «Հերիք է ինչքան աշխատել եք, ես իմ թիմին եմ բերելու, կարողա՞ գիտեք, որ ամբողջ կյանքս գյուղապետ եմ լինելու, այլ պլաններ ունեմ» և նմանատիպ արտահայտություններ անելով՝ անվստահության մթնոլորտ ու լարվածություն է ստեղծում։ Մեզանից շատերը մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն, կարևորն արդյունքն է, միայն մեծ-մեծ խոսելով չէ, անհրաժեշտ են ազնիվ գաղափարներ ու լրջամիտ քայլեր, որոնք դեռևս նկատելի չեն։ 
Մանկապարտեզի աշխատակիցներից շատերն աշխատել են նախկին գյուղապետի պաշտոնավարումից առաջ, ուստի այս դեպքում ծանոթ-խնամիական կապերի մասին խոսք լինել չի կարող, պարզապես գյուղի հիմնադիրները եղել են պարսկահայեր, համատեղ ուժերով աշխատել են, օգնել միմյանց և կերտել գյուղի պատմությունը։ Մանկապարտեզի աշխատակիցների համար սա սովորական աշխատանք չէ. ասես մի ընտանիք լինեն, նրանց մեծ նվիրվածության, մարդկային հատկանիշների, օրինակելի վարքի մասին բազմիցս խոսվել ու հրապարակվել է նաև ԶԼՄ-ում։ Բոլորն էլ ունեն համապատասխան կրթություն, նրանց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ բողոքներ ու խնդիրներ չեն եղել, հնչել են միայն դրական կարծիքներ ու շնորհակալական խոսքեր, ուստի սա այն մեծագույն պատճառ-հիմքն է, որի մասին բարձրաձայնում եմ, որ չգիտեն գյուղի հետ չառնչվող մարդիկ։
Գյուղապետի ներկայիս աշխատանքը տեսնելով՝ կարող ենք կանխատեսել, որ հնարավոր է գյուղում լինի թշնամական մթնլորտ, և Գարիկ Սարգսյանի դեմ պայքար սկսվի, ինչպես դպրոցի տնօրենի դեպքում եղավ։ Ըստ իս՝ նոր կյանք չեն սկսում միայն աղբահանություն անելով, խոստումներ շռայլելով, մարդկանց աշխատանքից զրկելով։ Եթե համայնքի բնակիչներն ընտրել են գյուղապետին, կարող են նաև նրա դեմ դուրս գալ։ 
Տեղեկացնում ենք նաև, որ եթե գյուղապետը փորձի մանկապարտեզում արհեստական խախտումներ գտնել, աշխատակիցներին անհիմն նկատողություններ հայտարարել, այսինքն՝ ցանկանա «գործ սարքել», որպեսզի աշխատանքից ազատելու հիմք ունենա, ապա դա ոչ միայն քրեորեն պատժելի արարք կհամարվի, նաև խնդիրն անձնական թշնամանքի հարթության դաշտ կտեղափոխվի, ինչը ցանկալի չէ...
Իմիջայլոց, այն մարդիկ, ովքեր մինչ այսօր չեն աշխատել, նույնիսկ կրթություն չունեն, անհամբեր սպասել են, որ գյուղապետը փոխվի և նոր դիմեն աշխատանքի հարցով (խոսքս վերաբերում է միայն չաշխատողներին), պարզապես կարող են այլ տեղ աշխատանք փնտրել։
Ի դեպ՝ օրերս նշվելու է գյուղի հիմնադրման 70-ամյակը, որին ցավոք չենք մասնակցելու։ Այն մարդիկ են տոնելու, որոնց ընտանիքները հիմնադրումից հետո բնակություն հաստատել, ընդհանրապես կապ չեն ունեցել գյուղի կերտման պատմության հետ։ Ինչևէ, կարևորը գյուղում գիտեն ով ով է։
Պարոն Փաշինյան, այս ամենը պատմելով՝ ակնկալում ենք ձեր արձագանքը հուսով, որ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ներողություն կխնդրի մանկապարտեզի տնօրենից ոչ պատշաճ պահվածքի համար և աշխատակիցներին հանգիստ կթողնի։ 
Հարգանքներով՝
Նոր կյանք գյուղի հիմնադիրներից՝ գյուղսովետի նախագահ Ծատուր Ամիրյանի թոռնուհի, «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ք. Ամիրյանի դուստր՝
Մարինե Ամիրյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan