Յուրաքանչյուր կնոջ կյանքի առաքելությունը հենց մայրանալն է. Գայանե Ավետիսյանը՝ ապագա ծրագրերի ու «Դոմինո» սիթքոմի մասին
PHOTOՀոկտեմբերի 11-ից «Դոմինո» սիթքոմը կրկին եթերում է: Նոր` 3-րդ եթերաշրջանում սիթքոմում հանդես են գալիս նոր դերասաններ ու արդեն գործող կերպարների բոլորովին նոր կարգավիճակներ:
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Գայանե Ավետիսյանի հետ, ով «Դոմինո»-ում հայտնի է որպես լիդեր Սոֆա, ումից անգամ ամուսինն է վախենում, սակայն այս անգամ ամեն բան փոխվել է.
«Ինչպես արդեն հեռուստադիտողը հասկացել է` մեր 3-րդ եթերաշրջանում Սոֆան հղի է, ինչն ինձ համար շատ անակնկալ էր, բայց եւ սպասված, որովհետեւ, եթե նա ամուսնացած էր, ուրեմն ընտանիքի համալրումն իրեն երկար սպասեցնել չէր տա: Պետք է անկեղծորեն ասեմ, որ այդ կարգավիճակը կերտելիս մի փոքր դժավրություններ կար, քանի որ ինքս երբեւէ այդ կարգավիճակում չեմ եղել ու դժվար էր առանց իմանալու, թե դա ինչ է, ճիշտ մարմնավորել: Պատկերացրեք, հենց իմացա այս անգամ դերիս բնույթը, սկսեցի բոլոր ընկերուհիներիս, ովքեր մայրիկներ են, հարցուփորձ անել, մանրամասների տիրապետել, իսկ երբ նկարահանման հրապարակում այդ փորիկը հայտնվեց ինձ վրա, ամեն բան իր տեղն ընկավ»,- նշեց Գայանեն ու ծիծաղելով պատմեց հետաքրքիր զուգադիպության մասին.
«Նկարահանման հրապարակում արդեն իսկական զավեշտ է դարձել ինձ հետ կատարվող զուգադիպությունը. Հենց կրում եմ այդ արհեստական փորիկը, սկսում եմ ինձ վատ զգալ` ճնշումս է ընկնում, գլխապտույտ եմ ունենում, անմիջապես հղիի կարգավիճակին համապատասխան զգացողություններ եմ ունենում: Չեմ հասկանում, թե ինչպես է դա պատահում, հավանաբար լարվածությունից է, ներշնչանքից»:
Մանրամասները՝ այստեղ: