Բաքվի մետրոյում տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել
SOCIETYՀոկտեմբերի 14-ի երեկոյան Բաքվի մետրոպոլիտենում երթեւեկությունը 10 րոպեով կանգնեցվել է «Քյորօղլու» կայարանում տեղի ունեցած միջադեպի պատճառով: ԱՊԱ-ն հայտնում է, որ մի երիտասարդ ցատկել է ռելսերի վրա եւ վազել թունել:
Նրա կյանքին սպառնացող վտանգի հետ կապված դադարեցվել է հոսանքի մատակարարումը, որից հետո ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է երիտասարդին հայտնաբերել եւ ձերբակալել: Նա Ղազախի շրջանի 22-ամյա բնակիչ Սամիր Ասլանովն էր:
Նրա խոսքով՝ ինքը մի վայր է փնտրել մենակության մեջ մտորելու համար: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը ռելսերի վրա էր ցատկել անձնական ապրումների պատճառով: Փաստով հետաքննություն է կատարվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



