«Верни мою любовь». սերիալի լավագույն մտքերը՝ հայերենով
PHOTO«Верни мою любовь». վերջին ժամանակների ամենահաջողված եւ սիրված ռուսական հեռուստանովելը, որը միանգամից լայն տարածում գտավ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում: Սոցիալական ցանցերում ամենուր սերիալի մասին գրառումներ են, քննարկումներ ու մեջբերումներ:
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում հեռուստանովելի հերոսների հայտնի մտքերը՝ հայերեն թարգմանությամբ:
-Մեր կյանքը մի մեծ լաբիրինթոս է, որտեղ բոլորս քայլում ենք՝ փորձելով ստանալ պատասխաններ…
-Պարզապես պետք է լսել սրտին, այն կտանի ճիշտ ճանապարհով:
* * *
Վրեժ լուծել նրանից, ով դավաճանել է սերը, ամենից հեշտ բանն է: Ավելի դժվար է նրան մոռանալը:
* * *
Սերը միշտ ճիշտ է:
Կառչել մի բանից, որը ապագա չունի, թուլություն է:
* * *
Ափսոսալ սիրո համար, նշանակում է շարունակել սիրել: Եթե չես սիրում, ուրեմն չես ափսոսում:
* * *
«Ներիր»-ը շատ հարմար բառ է նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել պատասխանատվությունից:
-Ի՞նչ է սերը:
-Սերը… Ինչ-որ մի ժամանակ ինձ թվում էր, թե ես գիտեմ: Ես կարծում էի, թե դա միայն ուրախություն եւ երջանկություն է: Ես շատ միամիտ էի: Հիմա ես հասկանում եմ, որ սխալվում էի: Սերը դաժան բան է:
-Դու կարծում ես՝ խնդիրը սիրո՞ մեջ է:
-Չգիտեմ, միգուցե՝ մարդկանց, որոնք շատ թույլ են: Իսկ քո կարծիքով՝ ի՞նչ է սերը:
-Սերը երազանք է ինչ-որ հիասքանչ բանի մասին, սակայն երազանքները հավերժ չեն, քան որ կա իրականություն: Սա ամենն է, ինչ ես կարծում եմ սիրո մասին:
* * *
Լավ մարդիկ այս աշխարհում չեն գոյատեւում:
Ամեն մեկը պետք է պատասխան տա իր սխալների համար եւ ամեն մեկը պետք է շտկի դրանք ինքնուրույն:
* * *
-Ես ասես հեքիաթում լինեմ:
-Իհարկե, չէ՞ որ ինձ նման արքայազնի ես հանդիպել:
* * *
-Դու ինձ սիրու՞մ ես:
-Ոչ:
-Կարող էիր եւ ստել…
-Իսկ ես ստեցի: