Քերին ու Լավրովը Սիրիայի վերաբերյալ բանակցում են Լոզանում
INTERNATIONAL NEWSՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի վերաբերյալ երկկողմ հանդիպում են անցկացնում Լոզանում։ Այդ մասին հայտնել է ռուսական պատվիրակությունում լրատվամիջոցի աղբյուրը։
Դա ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին անձնական հանդիպումն է այն բանից հետո, ինչ Վաշինգտոնը հայտարարեց Սիրիայի վերաբերյալ Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության դադարեցման մասին։
Լոզանում այսօր անցկացվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ միջազգային հանդիպում, որին ԱՄՆ-ից ու Ռուսաստանից բացի՝ մասնակցում են նաև տարածաշրջանային երկրների արտգործնախարարներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



