Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը հերթական պարգևն են ստացել
SPORTԴիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է համայնքի մարզասեր հասարակայնության հանդիպումը հունահռոմեական ոճի ըմբիշներ, «Ռիո-2016»-ի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի և նրանց մարզիչների՝ Գևորգ Ալեքսանյանի և Սամվել Գևորգյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Դիլիջան համայքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ողջունելով մարզիկներին` հրապարակել է համայնքի ավագանու որոշումը, որով Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանն արժանացել են Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման և պարգևատրվել քաղաքապետարանի ոսկե մեդալով: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



