Մալայզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
INTERNATIONAL NEWSՄալայզիացի փրկարարները հաստատել են 53 մարդկանց մահը, ովքեր սեպտեմբերի 3-ին դարձել են երկրի արևմուտքում նավաբեկության զոհ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այսօրվա ընթացքում հայտնաբերվել է 26 մարմին:
Հնարավոր է եղել փրկել 20 մարդու, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մի քանիսին առաջիկայում կուղարկեն հարազատ Ինդոնեզիա: Ընդհանուր առմամբ 13-մետրանոց նավի վրա եղել է 70-ից 80 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախնական տվյալներով, Ինդոնեզիայի դրոշով նավը ուղևորվում էր Սումատրա կղզու Թանջունգբալայ քաղաք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



