Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկական մահապարտ ԱԹՍ-ն փորձարկումների փուլում է․ ArmHiTec-2016

LIFE

Razm.info-ն գրում է.

ArmBGC Innovation ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության համար փորձարկում է մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարք։ Հոկտեմբերի 13-ին՝ Երևանում անցկացվող ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ, սարքը փակ ցուցադրմամբ ներկայացվել է հատուկ հյուրերին։

Ցուցահանդեսի ժամանակ ընկերության տնօրեն Արմեն Վարդանյանը Ռազմինֆոյին տեղեկացրեց, որ փորձարկումների ավարտից հետո պարզ կլինի՝ մահապարտ անօդաչուն հայկական զինված ուժերում կկիրառվի, թե ոչ։ Սարքի մասին այլ մանրամասներ ընկերության տնօրենը չհրապարակեց՝ նշելով, որ դրանք գաղտնիք են։

ArmBGC Innovation ընկերության տնօրենը Ռազմինֆոյին ներկայացնում է իրենց արտադրանքը

ArmBGC Innovation ընկերության տնօրենը Ռազմինֆոյին ներկայացնում է իրենց արտադրանքը

ArmBGC Innovation ընկերությունը նախագծել է նաև 20-25 կիլոմետր գործողության շառավղով մեկ այլ անօդաչու։ Այս մեկը ևս փորձարկումների փուլում է, սակայն ի տարբերություն նախորդի, այս անօդաչուն ունիվերսալ է՝ կարող է կիրառվել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական նպատակներով։

Ունիվերսալ անօդաչուի առաջին փոքր խմբաքանակի արտադրությունն ընկերությունը նախատեսում է սկսել հենց մյուս շաբաթ։ Արմենը նշում է, որ այդ խմբաքանակը հավաքելու են հնարավոր պատվիրատուներին ցուցադրելու համար։

Մահապարտ (հարվածային) և ունիվերսալ անօդաչու թռչող սարքերը ArmHiTec-2016 ցուցահանդեսում ընկերության տաղավարում ցուցադրված չէին, սակայն դրանց փոխարեն ներկայացված էին ընկերության պատրաստած մյուս անօդաչուները, որոնք լուծումներ են առաջարկում կոնկրետ խնդիրների համար։

Ներկայացված ինքնաթիռային տիպի խոշոր անօդաչուն, ինչպես նշում է ընկերության տնօրենը, կարող է օգտագործվել հետախուզության համար, սակայն իրենք այն նախատեսում են օգտագործել որպես բազային կայան։ Այսինքն այս խոշոր անօդաչուն բարձրանում է մի քանի կիլոմետր ու պտտվում օդում՝ այդ ընթացքում վերահաղորդելով առջևի գծում հետախուզական թռիչքներ իրականացնող ավելի փոքր անօդաչուների ազդանշանները։

ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

ArmBGC Innovation ընկերության հետախույզ-վերահաղորդիչ անօդաչու թռչող սարքը Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

Արմեն Վարդանյանը բացատրում է, որ Հայաստանի լեռնային պայմաններում տեսանելիության սահմաններից դուրս գործող փոքր անօդաչուների ազդանշանները կարող են չհասնել թիկունք, իսկ երբեմն էլ հակառակորդը կարող է միտումնավոր խլացնում այդ ազդանշանները։ Այս պայմաններում ավելի բարձրում թռչող և մյուսների հետ կապը պահող «մայր» անօդաչուն կարող է վերահաղորդել փոքր ԱԹՍ-ների ազդանշանները։

Արմենի խոսքով՝ վերահաղորդող անօդաչուն ներկայում փորձարկումներ է անցնում․ թռիչքները հաջողվում են, հիմա աշխատում են թռիչքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ։ Դրա համար անօդաչուի վերին մակերեսին ամրացնելու են արևային մարտկոցներ, և դրա արդյունքում նախատեսում են ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը ցերեկային (արևային) ժամերին հասցնել մինչև ութ ժամի։

Ընկերության նախագծողները լուծել են նաև բազային վերահաղորդող ԱԹՍ-ի հետ աշխատող փոքր հետախուզական անօդաչուների հարցը։ Տաղավարում ներկայացված էր ինքնաթիռային տիպի երկու փոքր ԱԹՍ, որոնց վրա ամրացվում են տեսախցիկներ՝ հետախուզության համար։

ArmBGC Innovation ընկերության տնօրենը նշում է, որ երկու փոքր սարքերն էլ շուտով կավարտեն փորձարկումների փուլը և կուղարկվեն արտադրության։ Դրանցից մեկի գործողության շառավիղը հասնում է 5 կմ, իսկ թռիչքի տևողությունը՝ 1 ժամ։

ArmBGC Innovation ընկերության հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքերը

ArmBGC Innovation ընկերության հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքերը

Երկուսն էլ տեսախցիկ ունեն, վիդեոհոսքն ապահովում են իրական ժամանակում։ Սարքերը կարող են թռչել ինքնուրույն․ այսինքն, էլեկտրոնային քարտեզի վրա կարելի է նշել այն կետերը, որոնցով պիտի անցնի ԱԹՍ-ն, թռիչքի բարձրությունը և արագությունը, այնուհետև անօդաչուն իր «առաքելությունը» կկատարի ինքնուրույն։

Ներկայում երկու փոքր սարքերի վրա էլ դրված են տեսախցիկներ, որոնք բավարար են մոտ 400 մետր բարձրությունից տեսանկարահանելու համար։ Սարքերը նախագծող ընկերության տնօրենը նշում է, որ սարքերն ավելի մեծ բարձրությամբ թռցնելու կարիք չկա, քանի որ 50 մետր բարձրությունից հետո դրանք գրեթե անտեսանելի ու անլսելի են դառնում։

Արմեն Վարդանյանի պնդմամբ՝ փոքր անօդաչուները կարող են օգտագործել ոչ միայն զինված ուժերը, այլև այլ կառույցներ։ Զինված ուժերը հետաքրքրություն ներկայացրել են, սակայն համագործակցություն այս անօդաչուների մասով դեռ չի եղել։

Ինքնաթիռային տիպի անօդաչուներից բացի, ընկերությունը ներկայացնում էր նաև պտուտակավոր անօդաչու, որը նույնպես ռազմական ոլորտի կոնկրետ խնդիր կարող է լուծել։ Անօդաչու թռչող սարքի վրա հավաքված է հրետանու կրակի կառավարման համակարգ՝ հեռաչափ, տեսախցիկ և այլ սարքավորումներ։

Անօդաչուն օդից նկարում ու միանգամից չափում է հակառակորդի թիրախների հեռավորությունը և հաշվում թիրախի GPS կոորդինատները, որոնք էլ փոխանցում է հրետանավորներին՝ թիրախը խոցելու համար։ Այս սարքը նույնպես փորձարկումների փուլում է։

Թշնամու թիրախները հայտնաբերող և դրանց կոորդինատները հրետանուն փոխանցող անօդաչու թռչող սարքը

Թշնամու թիրախները հայտնաբերող և դրանց կոորդինատները հրետանուն փոխանցող անօդաչու թռչող սարքը

img_5091

Հեռանկարում ընկերությունը նախատեսում է անօդաչուն զարգացնել այն ուղղությամբ, որ այն յուրաքանչյուր հրետանային համակարգի համար միանգամից նաև չափումներ անի և հրետանավորին «հուշի» թնդանոթի պարամետրերը: Այդ հաշվարկները ծրագրային լուծում են, հիմա գրվում է այդ ծրագիրը, ինչպես նշում է Արմեն Վարդանյանը:

— Մենք չենք սպասում, որ գան մեզ պատվեր տան, նոր աշխատենք։ Մենք արտադրում ենք մեր սեփական միջոցներով։ Կսարքենք ապրանքը, նոր կգտնենք գնորդի․ մենք գիտենք ինչն է այսօր ակտուալ ամբողջ աշխարհում, — իրենց ընկերության գաղափարախոսությունը ներկայացնում է Արմեն Վարդանյանը։

ArmBGC Innovation ընկերությունը նաև համագործակցում է անօդաչուներ արտադրող գերմանական Yuneec ընկերության հետ և Հայաստանում վերջինիս պաշտոնական ներկայացուցիչն է։

Գերմանական Yuneec ընկերության Typhoon անօդաչուն՝ ներկայացված ArmBGC Innovation ընկերության տաղավարում
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another