Ռուսաստանի և ՀԱՀ-ի նախագահները քննարկել են համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում
POLITICSՌուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջեյքոբ Զուման քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության և ներդրողների պաշտպանության մասին հարցերը:
«Հանդիպման օրակարգում ներառված է եղել փոխհամագործակցությունը միջուկային ոլորտում, ընդհանուր առմամբ, քննարկվել է ներդրողներին պաշտպանելու անհրաժեշտության հարցը», - РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինս ընդգծել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազումը, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի գնանկմամբ:
Պեսկովի խոսքով` հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև նավաշինության, տեղեկատվական-տիեզերական տեխնոլոգիաների, հեռաբժշկության հարցերին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



