Հյուսիսկորեական արհեստագործական նավը ձերբակալելիս ռուս սահմանապաները կրակ են բացել. կա 1 զոհ
INTERNATIONAL NEWSՌուս սահմանապահները, զենք կիրառելով, ձերբակալել են հյուսիսկորեական արհեստագործական նավը, որը գտնվում էր Ճապոնական ծովի ռուսական տնտեսական գոտում:
«Նավի անձնակազմն իրեն ագրեսիվ է պահել զննող խմբի անդամների նկատմամբ, որը մտել էր «Դաե Յանգ 10» նավը: Տախտակամածի վրա եղել է Հյուսիսային Կորեայի 48 քաղաքացի»,- ասված է ՌԴ ԱԴԾ հայտարարության մեջ:
Ձերբակալված նավը սկսել էր դուրս գալ Ռուսաստանի տնտեսական գոտուց, իսկ անձնակազմի անդամները փորձել են հարձակվել ԱԴԾ աշխատակիցների վրա: Սամանապահներից մեկի գլխի շրջանում վնասվածք է ստացել:
«ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել: Վիրավորվել է սահմանախախտ նավի անձնակազմի 9 անդամ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



